«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Երկրի աղը

Երկրի աղը
24.10.2026 | 00:04

Հոկտեմբերի 24

- Տե՛ր, օրհնում ենք Քեզ և շնորհակալություն
հայտնում Քո պահպանող զորության համար:
- Այո՛. «Պահված եք Աստծո Զորությամբ», այս խոստում է, միևնույն ժամանակ ապահովություն, որ հավատացող հոգու համար ունի իր մեջ ուրախություն և գեղեցկություն:
Անփոխարինելի է պահպանությունը, քանզի նշանակում է` երաշխավորված ու ապահովված լինել:
Կա նաև պահպանություն, որ իր մեջ կրում է կյանքի թարմությունն ու մաքրությունը. այսինքն` «Աշխարհից անարատ պահված կյանք»:
Ես երաշխավորում եմ նաև նրանց կյանքը, որոնց համար ասել եմ իբրև երկրի աղ:
«Դուք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պետք չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»:
Ինձ հետ ունեցած սերտ շփումի դեպքում միայն այդ պահպանությունը կիրագործվի ամբողջովին: Պահպանող զորությունը, որ պահում է աղը իր թարմ ու բնական վիճակում. ինչպես որ` ապականությունից պահում է աշխարհի այն մասը, որտեղ դրել եմ նրան: Սքանչելի գործ, որ կատարվում է ոչ թե գործունեությամբ, այլ պարզապես իր զորությունը պահպանելու հատկությամբ:
Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ